12:33  ,  12 փետրվարի, 2014

Պաշտոնական. Արթուր Սարկիսովը՝ «Վոլգայի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պաշտոնապես տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա», որը Եկատերինբուրգի «Ուրալից» գնել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի կայքը:

«Ուրալը» հաջողություն է մաղթել Արթուր Սարկիսովին, ում հանել էր տրանսֆերի: Արթուրը Եկատերինբուրգի թիմի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել է մեկ գոլի հեղինակ:

Վերջին շրջանում հարձակվողը «Վոլգայի» կազմում հավաքի էր մասնակցում Թուրքիայում: Նա Նիժնի Նովգորոդի թիմում վարձավճարով խաղացել է նաեւ 2012/2013 մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով