Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշակավազքի տղամարդկանց 2 անգամ 500 մետր մրցավազքում բոլոր մեդալները նվաճեցին Հոլանդիայի ներկայացուցիչները: Չեմպիոն դարձավ Միխել Մյուլդերը: Պատվո հարթակ բարձրացան նաեւ Յան Սմեեկենսը եւ Ռոնալդ Մյուլդերը: Մյուլդերները երկվորյակ եղբայրներ են: Հոլանդացիները նվաճել են ճմշկավազքի օլիմպիական մրցաշարում մինչեւ հիմա վիճարկված բոլոր՝ երեք չեմպիոնական տիտղոսները:
Ընդհանուր մեդալային հաշվարկում եւս Հոլանդիան առաջատար է այդ երեք ոսկե մեդալների շնորհիվ: Երկուական ոսկե մեդալ ունեն Կանադան, Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 2 անգամ 500 մետր, տղամարդիկ
1. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.312
2. Յան Սմեեկենս (Հոլանդիա)՝ 69.312
3. Ռոնալդ Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.46
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում