21:11 10 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշակավազքի տղամարդկանց 2 անգամ 500 մետր մրցավազքում բոլոր մեդալները նվաճեցին Հոլանդիայի ներկայացուցիչները: Չեմպիոն դարձավ Միխել Մյուլդերը: Պատվո հարթակ բարձրացան նաեւ Յան Սմեեկենսը եւ Ռոնալդ Մյուլդերը: Մյուլդերները երկվորյակ եղբայրներ են: Հոլանդացիները նվաճել են ճմշկավազքի օլիմպիական մրցաշարում մինչեւ հիմա վիճարկված բոլոր՝ երեք չեմպիոնական տիտղոսները:
Ընդհանուր մեդալային հաշվարկում եւս Հոլանդիան առաջատար է այդ երեք ոսկե մեդալների շնորհիվ: Երկուական ոսկե մեդալ ունեն Կանադան, Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 2 անգամ 500 մետր, տղամարդիկ
1. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.312
2. Յան Սմեեկենս (Հոլանդիա)՝ 69.312
3. Ռոնալդ Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.46
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.