21:11  ,  10 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդացիների եռակի հաջողությունը

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշակավազքի տղամարդկանց 2 անգամ 500 մետր մրցավազքում բոլոր մեդալները նվաճեցին Հոլանդիայի ներկայացուցիչները: Չեմպիոն դարձավ Միխել Մյուլդերը: Պատվո հարթակ բարձրացան նաեւ Յան Սմեեկենսը եւ Ռոնալդ Մյուլդերը: Մյուլդերները երկվորյակ եղբայրներ են: Հոլանդացիները նվաճել են ճմշկավազքի օլիմպիական մրցաշարում մինչեւ հիմա վիճարկված բոլոր՝ երեք չեմպիոնական տիտղոսները:

Ընդհանուր մեդալային հաշվարկում եւս Հոլանդիան առաջատար է այդ երեք ոսկե մեդալների շնորհիվ: Երկուական ոսկե մեդալ ունեն Կանադան, Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Չմշկավազք, 2 անգամ 500 մետր, տղամարդիկ

1. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.312

2. Յան Սմեեկենս (Հոլանդիա)՝ 69.312

3. Ռոնալդ Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս