02:39  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Գեղասահքի Ռուսաստանի թիմն՝ առաջատար

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրող գեղասահքի թիմային մրցաշարի հինգ մրցաձեւերից հետո առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը վաստակել է 47 միավոր: Զուգասահքի ազատ ծրագրում առաջին տեղը գրավեցին եւ Ռուսաստանի համար 10 միավոր վաստակեցին Քսենյա Ստոլբովան եւ Ֆյոդոր Կլիմովը:

Կանանց մենասահքում եւս 10 միավոր Ռուսաստանին բերել էր Յուլյա Լիպնիցկայան: Երկրորդ տեղում Կանադան է՝ 41 միավոր, երրորդն ԱՄՆ-ն է՝ 34:

Փետրվարի 9-ին տեղի կունենան տղամարդկանց մենասահքի ազատ ծրագիրը, կանանց մենասահքի ազատ ծրագիրը եւ պարային զույգերի ազատ ծրագիրը: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, թիմային մրցաշար

Կանանց մենասահք, ազատ ծրագիր

1. Յուլյա Լիպնիցկայա (Ռուսաստան)՝ 72.90 - 10 միավոր

2. Կարոլինա Կոստներ (Իտալիա)՝ 70.84 - 9 միավոր

3. Մաո Ասադա (Ճապոնիա)՝ 64.07 - 8 միավոր

Զուգասահք

1. Քսենյա Ստոլբովա - Ֆյոդոր Կլիմով (Ռուսաստան)՝ 135.09 - 10 միավոր

2. Կիրստեն Մուր-Տաուերս - Դիլան Մոսկովիչ (Կանադա)՝ 129.74 - 9 միավոր

3. Ստեֆանյա Բերտոն - Օնդրժեյ Գոտարեկ (Իտալիա)՝ 120.82 - 8 միավոր

Թիմային հաշվարկ

1. Ռուսաստան՝ 47

2. Կանադա՝ 41

3. ԱՄՆ՝ 34

4. Իտալիա՝ 31

5. Ճապոնիա՝ 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով