02:39 9 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրող գեղասահքի թիմային մրցաշարի հինգ մրցաձեւերից հետո առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը վաստակել է 47 միավոր: Զուգասահքի ազատ ծրագրում առաջին տեղը գրավեցին եւ Ռուսաստանի համար 10 միավոր վաստակեցին Քսենյա Ստոլբովան եւ Ֆյոդոր Կլիմովը:
Կանանց մենասահքում եւս 10 միավոր Ռուսաստանին բերել էր Յուլյա Լիպնիցկայան: Երկրորդ տեղում Կանադան է՝ 41 միավոր, երրորդն ԱՄՆ-ն է՝ 34:
Փետրվարի 9-ին տեղի կունենան տղամարդկանց մենասահքի ազատ ծրագիրը, կանանց մենասահքի ազատ ծրագիրը եւ պարային զույգերի ազատ ծրագիրը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Կանանց մենասահք, ազատ ծրագիր
1. Յուլյա Լիպնիցկայա (Ռուսաստան)՝ 72.90 - 10 միավոր
2. Կարոլինա Կոստներ (Իտալիա)՝ 70.84 - 9 միավոր
3. Մաո Ասադա (Ճապոնիա)՝ 64.07 - 8 միավոր
Զուգասահք
1. Քսենյա Ստոլբովա - Ֆյոդոր Կլիմով (Ռուսաստան)՝ 135.09 - 10 միավոր
2. Կիրստեն Մուր-Տաուերս - Դիլան Մոսկովիչ (Կանադա)՝ 129.74 - 9 միավոր
3. Ստեֆանյա Բերտոն - Օնդրժեյ Գոտարեկ (Իտալիա)՝ 120.82 - 8 միավոր
Թիմային հաշվարկ
1. Ռուսաստան՝ 47
2. Կանադա՝ 41
3. ԱՄՆ՝ 34
4. Իտալիա՝ 31
5. Ճապոնիա՝ 30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.