12:44  ,  8 փետրվարի, 2014

Սոչի-2014. Եվգենի Պլյուշչենկոն անսխալ է կատարել երեք ցատկերով կասկադը

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի «Այսբերգ» մարզապալատի սահադաշտում առավոտյան մարզում է անցկացրել: 31-ամյա ռուսաստանցին կատարել է քառակի ու եռակի տուլուպների եւ կրկնակի ռիտբերգերի կասկադ: Այս համադրությունն առաջին անգամ 1999 թվականին անսխալ կատարել է հենց Պլյուշչենկոն: Այսօրվա մարզմանը նա առանց սխալների է կատարել նաեւ մյուս տարրերը:

Հիշեցնենք, որ գեղասահքի թիմային մրցաշարի մենասահքում Պլյուշչենկոն գրավեց երկրորդ տեղը: Ազատ ծրագիրը նա կկատարի փետրվարի 9-ին: Ռուսաստանը 19 միավորով ընթանում է առաջին տեղում:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, թիմային մրցաշար

Առաջին օրվա արդյունքները

1. Ռուսաստան՝ 19 միավոր

2. Կանադա՝ 17

3.  Չինաստան՝ 15

4. Ճապոնիա՝ 13

5. Գերմանիա՝ 10

6. Ֆրանսիա՝ 10

7. ԱՄՆ՝ 10

8. Իտալիա՝ 8

9. Ուկրաինա՝ 5

10. Մեծ Բրիտանիա՝ 3

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով