12:44 8 փետրվարի, 2014Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի «Այսբերգ» մարզապալատի սահադաշտում առավոտյան մարզում է անցկացրել: 31-ամյա ռուսաստանցին կատարել է քառակի ու եռակի տուլուպների եւ կրկնակի ռիտբերգերի կասկադ: Այս համադրությունն առաջին անգամ 1999 թվականին անսխալ կատարել է հենց Պլյուշչենկոն: Այսօրվա մարզմանը նա առանց սխալների է կատարել նաեւ մյուս տարրերը:
Հիշեցնենք, որ գեղասահքի թիմային մրցաշարի մենասահքում Պլյուշչենկոն գրավեց երկրորդ տեղը: Ազատ ծրագիրը նա կկատարի փետրվարի 9-ին: Ռուսաստանը 19 միավորով ընթանում է առաջին տեղում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Առաջին օրվա արդյունքները
1. Ռուսաստան՝ 19 միավոր
2. Կանադա՝ 17
3. Չինաստան՝ 15
4. Ճապոնիա՝ 13
5. Գերմանիա՝ 10
6. Ֆրանսիա՝ 10
7. ԱՄՆ՝ 10
8. Իտալիա՝ 8
9. Ուկրաինա՝ 5
10. Մեծ Բրիտանիա՝ 3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.