22:48  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Բարձրացվեց օլիմպիական դրոշը, հնչեցին օլիմպիական հիմն ու երդումները

Սոչի «Ֆիշտ» ստադիոնում ավարտին է մոտենում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Օլիմպիական դրոշը ստադիոն բերեցին դերասանուհի Չուլպան Խամատովան, չմշկավազքի օլիմպիական չեմպիոն Լիդիա Սկոբլիկովան, լրագրող Անաստասիա Պոպովան, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, տափօղակով հոկեյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը, դիրիժոր Վալերի Գերգիեւը, կիբերմարզիկ Ալան Ենիլեեւը եւ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

Այնուհետեւ հնչեց օլիմպիական հիմնը, որը կատարեց աշխարհառչակ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն:

Օլիմպիական երդման տեքստը մարզիկների անունից ընթերցեց շորթ-տրեկի Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Զախարովը՝ խոստանալով պայքարել արդար, առանց դոպինգի եւ ի փառս սպորտի: Մրցավարների անունից խոստացավ պարտականությունները արդար, անաչառ եւ կանոնների պահանջներին համապատասխան կատարել մրցավար Վյաչեսլավ Վեդենինը: Մարզիչների անունից օլիմպիական երդումը տվեց նախկինում հայտնի լեռնադակուկորդուհի, այժմ մարզիչ Անաստասի Պոպկովան՝ խոստանալով հավատարիմ լինել օլիմպիական շարժման սկզբունքներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով