17:11  ,  2 մայիսի, 2012

Աբրամովիչը 22 միլիոն ֆունտ կվճարի Ֆելայնիի համար

Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Էվերտոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 22 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար։

«Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակներից են նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն ու պորտուգալական «Պորտուի» բրազիլացի հարձակվող Հալկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում