00:51  ,  7 փետրվարի, 2014

Պեպեի արձագանքը՝ Դիեգո Կոստայի զգուշացմանը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեին դուր է եկել, թե ինչպես է Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան զգուշացվում ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։

Արքայական ակումբի պաշտպանը նույնիսկ ծիծաղել է մրցակցի վրա, քանի որ Կոստան այս զգուշացման պատճառով բաց կթողնի պատասխան հանդիպումը։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել է 3։0 հաշվով։ Պեպեի հարվածից հետո անդրադարձ է տեղի ունեցել, ինչի շնորհիվ «Ռեալը» բացել է խաղի հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում