Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանն արդեն փորձել է ռուսաստանյան մրցուղին: Այդ մասին հայ մարզիկը գրել է իր կայքում՝ տեղադրելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորվայրէջքում: Մրցաձեւերը կանցկացվեն երկու մրցահերթով (կեսօրին եւ երեկոյան):
Սերեբրակյանից բացի, Սոչիում Հայաստանը կներկայացնեն նաեւ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը եւ Կատյա Գալստյանը: Ավելի վաղ օլիմպիական ավանում բարձրացվել էր Հայաստանի դրոշը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:14-ին:
NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի