13:50  ,  6 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Սոչիում մեկնարկած 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ավանում բարձրացվել է Հայաստանի դրոշը: Արարաողությանը ներկա է եղել Հայաստանի ամբողջ պավիրակությունը: ՄՕԿ-ի եւ կազմկոմիտեի կողմից ներկա է եղել սպորտային մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Նեմովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին մեկնարկել են Սոչիի Խաղերի սնոուբորդի եւ գեղասահքի թիմային մրցումների որակավորման փուլերը: Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին, իսկ փակումը՝ փետրվարի 23-ին: 

Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում