Մոսկվայի «Սպարտակը» փետրվարի 5-ի առավոտյան մեկնել է Պորտուգալիա, որտեղ կանցկացնի այս տարվա երկրորդ հավաքը, հայտնում է ակումբի կայքը:
Վալերի Կարպինի թիմի կազմում Պորտուգալիա են մեկնել 27 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը:
Հավաքից բացի, մոսկովյան ակումբը կմասնակցի The Atlantic Cup ընկերական մրցաշարին, որը կանցկացվի պորտուգալական Ալգարվիում: Փետրվարի 9-ին «Սպարտակը» կխաղա իսլանդական «Հաֆնարֆյորդուրի» հետ, 2 օր անց կհանդիպի դանիական «Միտյուլանին», փետրվարի 13-ին կմրցի դանիական «Կոպենհագենի» հետ, իսկ փետրվարի 15-ի ուժերը կչափի շվեդական «Հելսինբորգի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի