11:07 5 փետրվարի, 2014Մոսկվայի «Սպարտակը» փետրվարի 5-ի առավոտյան մեկնել է Պորտուգալիա, որտեղ կանցկացնի այս տարվա երկրորդ հավաքը, հայտնում է ակումբի կայքը:
Վալերի Կարպինի թիմի կազմում Պորտուգալիա են մեկնել 27 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը:
Հավաքից բացի, մոսկովյան ակումբը կմասնակցի The Atlantic Cup ընկերական մրցաշարին, որը կանցկացվի պորտուգալական Ալգարվիում: Փետրվարի 9-ին «Սպարտակը» կխաղա իսլանդական «Հաֆնարֆյորդուրի» հետ, 2 օր անց կհանդիպի դանիական «Միտյուլանին», փետրվարի 13-ին կմրցի դանիական «Կոպենհագենի» հետ, իսկ փետրվարի 15-ի ուժերը կչափի շվեդական «Հելսինբորգի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.