22:20 2 փետրվարի, 2014Ցյուրիխում ընթացող շախմատային սուպերմրցաշարում փետրվարի 3-ին կայացավ նախավերջին՝ չորրորդ տուրը:
ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով 45-րդ քայլում հաղթեց Հիկարու Նակամուրային, շխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով 47-րդ քայլում պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային, իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը սեւերով ուժեղ գտնվեց իսրայելցի Բորիս Գելֆանդից:
Չորրորդ տուրին ներկա էր նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը
Մագնուս Կարլսենն ունի 7 միավոր, իսկ Լեւոն Արոնյանն 6 միավորով երկրորդն է: Նակամուրան, Անանդն ու Կարուանան 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա Կարուանայի հետ: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։
Zurich Chess Challenge, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)՝ 1:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2781)՝ 1:0
Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773)՝ 0:1
Մրցաշարային աղյուսակ
Մագնուս Կարլսեն՝ 7 միավոր
Լեւոն Արոնյան՝ 6 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 3
Ֆաբիանո Կարուանա՝ 3
Վիշվանաթան Անանդ՝ 3
Բորիս Գելֆանդ՝ 2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.