11:26  ,  1 փետրվարի, 2014

Ցյուրիխ. Լեւոն Արոնյան vs Բորիս Գելֆանդ

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Հայ շախմատիստը մեկնարկային տուրից հետո ունի 3 միավոր եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 1-ից 3-րդ տեղերը։ Իսրայելցի գրոսմայստերն ունի 2 միավոր։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ երկրորդում ոչ ոքի խաղացել Կարլսենի հետ։

Ցյուրիխ, երրորդ տուր

Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 278)

Մրցաշարային աղյուսակ

Կարլսեն՝ 3

Արոնյան՝ 3

Նակամուրա՝ 3

Կարուանա՝ 2

Գելֆանդ՝ 2

Անանդ՝ 0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով