21:38  ,  31 հունվարի, 2014

Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպին Մագնուս Կարլսենի հետ

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: 40-րդ քայլում գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Երկու տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը վաստակել են 3-ական միավոր եւ առաջատարներն են: Ցյուրիխի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ քիի համար՝ 1 միավոր: Երրորդ տուրում Լեւոն Արոնյաննը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով