11:26 1 փետրվարի, 2014Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Հայ շախմատիստը մեկնարկային տուրից հետո ունի 3 միավոր եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 1-ից 3-րդ տեղերը։ Իսրայելցի գրոսմայստերն ունի 2 միավոր։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ երկրորդում ոչ ոքի խաղացել Կարլսենի հետ։
Ցյուրիխ, երրորդ տուր
Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 278)
Մրցաշարային աղյուսակ
Կարլսեն՝ 3
Արոնյան՝ 3
Նակամուրա՝ 3
Կարուանա՝ 2
Գելֆանդ՝ 2
Անանդ՝ 0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.