Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կարող է ապաքինվել 2013թ. դեկտեմբերի 29-ին ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո, կարծում է Քեմբրիջի համալսարանի առաջատար նյարդավիրաբույժ Փիթեր Հաթչինսոնը, փոխանցում է oreanda-ն:
«Շումախերը ֆիզիկապես ամուր, համեմատաբար երիտասարդ է համեմատած այն հիվանդների, որոնց մենք բուժել ենք այդ բնույթի վնասվածքներից հետո: Բացի այդ, նա հարվածը ստանալուց հետո գիտակությունը չի կորցրել, ինչը կարող է լինել ոչ անդառնալի վնասվածքի վկայություն: Այնպես որ, նա դեռ ունի ապաքինվելու հնարավորություն»,- ասել է Հաթչինսոնը:
Մերիբելի լեռնադահուկային մրցուղիում քարին բախվելու հետեւանքով ստացած հարվածից հետո Շումախերը չէր կորցրել գիտակցությունը, այլ եղել էր շոկային վիճակում:
Հունվարի 30-ին Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները սկսել են աստիճանաբար դուրս բերել Շումախերին արհեստական կոմայից եւ նվազեցնել անզգայացման մակարդակը: Հունվարի 31-ին Շումախերը թարթել է աչքերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի