23:40 31 հունվարի, 2014Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կարող է ապաքինվել 2013թ. դեկտեմբերի 29-ին ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո, կարծում է Քեմբրիջի համալսարանի առաջատար նյարդավիրաբույժ Փիթեր Հաթչինսոնը, փոխանցում է oreanda-ն:
«Շումախերը ֆիզիկապես ամուր, համեմատաբար երիտասարդ է համեմատած այն հիվանդների, որոնց մենք բուժել ենք այդ բնույթի վնասվածքներից հետո: Բացի այդ, նա հարվածը ստանալուց հետո գիտակությունը չի կորցրել, ինչը կարող է լինել ոչ անդառնալի վնասվածքի վկայություն: Այնպես որ, նա դեռ ունի ապաքինվելու հնարավորություն»,- ասել է Հաթչինսոնը:
Մերիբելի լեռնադահուկային մրցուղիում քարին բախվելու հետեւանքով ստացած հարվածից հետո Շումախերը չէր կորցրել գիտակցությունը, այլ եղել էր շոկային վիճակում:
Հունվարի 30-ին Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները սկսել են աստիճանաբար դուրս բերել Շումախերին արհեստական կոմայից եւ նվազեցնել անզգայացման մակարդակը: Հունվարի 31-ին Շումախերը թարթել է աչքերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.