22:26  ,  31 հունվարի, 2014

ՄՕԿ-ի նախագահը Սոչիում կբնակվի մարզիկների հետ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը ժամանել է Սոչի, որտեղ փետրվարի 7-ին տեղի կունենա 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, մրցումները կսկսվեն փետրվարի 6-ին: ՄՕԿ-ի պատվիրակությունը Ֆրանկֆուրտից է ժամանել Սոչի: ՄՕԿ-ի նախագահը Օլիմպիական խաղերի օրերին կբնակվի ոչ թե հյուրանոցում, այլ՝ օլիմպիական ավանում:

«Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը կկարողանա ապահովել Խաղերի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը: Մենք գիտենք, որ ռուսական կողմը սերտ կապի մեջ է միջազգային հատուկ ծառայությունների հետ: Մարզիկներն ու մարզասերները պետք է վստահ լինեն, որ ոչ մի վտանգ չկա: Անհամբերությամբ եմ սպասում իմ նախագահության առաջին Օլիմպիական խաղերի մեկնարկին»,- Բախի խոսքը մեջբերում է AP-ն:

Տոմաս Բախը 2013թ. սեպտեմբերին ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում փոխարինեց բելգիացի Ժակ Ռոգեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով