22:26 31 հունվարի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը ժամանել է Սոչի, որտեղ փետրվարի 7-ին տեղի կունենա 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, մրցումները կսկսվեն փետրվարի 6-ին: ՄՕԿ-ի պատվիրակությունը Ֆրանկֆուրտից է ժամանել Սոչի: ՄՕԿ-ի նախագահը Օլիմպիական խաղերի օրերին կբնակվի ոչ թե հյուրանոցում, այլ՝ օլիմպիական ավանում:
«Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը կկարողանա ապահովել Խաղերի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը: Մենք գիտենք, որ ռուսական կողմը սերտ կապի մեջ է միջազգային հատուկ ծառայությունների հետ: Մարզիկներն ու մարզասերները պետք է վստահ լինեն, որ ոչ մի վտանգ չկա: Անհամբերությամբ եմ սպասում իմ նախագահության առաջին Օլիմպիական խաղերի մեկնարկին»,- Բախի խոսքը մեջբերում է AP-ն:
Տոմաս Բախը 2013թ. սեպտեմբերին ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում փոխարինեց բելգիացի Ժակ Ռոգեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.