17:26  ,  31 հունվարի, 2014

Բարաք Օբամա. Ես ընկերներիս կասեի, որ Սոչիում անվտանգ է

Ես ընկերներիս կասեի, որ Սոչիում անվտանգ է, բայց միշտ գոյություն ունի որոշակի ռիսկ, երբ խոսքը խոշոր միջազգային միջոցառման մասին է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է CNN-ը:

«Ես ամբողջովին չեմ բացառի ռիսկերը: Բոստոնյան մարաթոնը ցույց տվեց, որ միշտ կան ռիսկեր՝ միայնակ մարդ, թե խմբեր, որոնք ցանկանում են վնաս հասցնել:

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարգում են Օլիմպիական խաղերի անվտանգության հարցերը: Մենք ուսումնասիրել ենք նրանց ծրագրերը: Կարծում եմ՝ մենք կարող ենք ասել, որ ձեռնարկվել են մարզիկների եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ»,- ասել է Օբաման:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Առաջին մրցումները կմեկնարկեն արդեն փետրվարի 6-ին: Խաղերի փակումը փետրվարի 23-ին է: NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով