17:26 31 հունվարի, 2014Ես ընկերներիս կասեի, որ Սոչիում անվտանգ է, բայց միշտ գոյություն ունի որոշակի ռիսկ, երբ խոսքը խոշոր միջազգային միջոցառման մասին է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է CNN-ը:
«Ես ամբողջովին չեմ բացառի ռիսկերը: Բոստոնյան մարաթոնը ցույց տվեց, որ միշտ կան ռիսկեր՝ միայնակ մարդ, թե խմբեր, որոնք ցանկանում են վնաս հասցնել:
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարգում են Օլիմպիական խաղերի անվտանգության հարցերը: Մենք ուսումնասիրել ենք նրանց ծրագրերը: Կարծում եմ՝ մենք կարող ենք ասել, որ ձեռնարկվել են մարզիկների եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ»,- ասել է Օբաման:
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Առաջին մրցումները կմեկնարկեն արդեն փետրվարի 6-ին: Խաղերի փակումը փետրվարի 23-ին է: NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.