14:08  ,  31 հունվարի, 2014

Արթուր Սարկիսովը միացավ «Վոլգայի» հավաքին

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը միացել է Նիժնի Նովգորոդի «Վոլգային», որը հավաք է անցկացնում Թուրքիայում, փոխանցում է Rsport-ը։

Թուրքական Բելեկում անցկացվող հավաքը կավարտվի փետրվարի 11-ին։ Կողմերը գրեթե համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի 27-ամյա հարձակվողի տեղափոխության մասին։ Սարկիսովը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ։

Ավելի վաղ Եկատերինբուրգի թիմը տրանսֆերի էր հանել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին:

Հիշեցնենք, որ Սարկիսովը «Վոլգայի» կազմում է խաղացել 2012-2013 մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում