01:43  ,  30 հունվարի, 2014

Իտալիայի Գավաթ. Իգուաինի գոլը հաղթանակ պարգեւեց «Նապոլիին»

«Նապոլին» նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Ռաֆայել Բենիտեսի թիմը քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հանդիպման միակ գոլի հեղինակն է Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը։

«Նապոլին» կիսաեզրափակիչում կխաղա «Ռոմայի» հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ուդինեզեն» եւ «Ֆիորենտինան»։

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Նապոլի» - «Լացիո»՝ 1։0

Գոնսալո Իգուաին, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս