14:22  ,  28 հունվարի, 2014

Սրնա. Հենրիխ Մխիթարյանի, Ֆերնանդինյոյի եւ Վիլիանի տրանսֆերներից «Շախտյորը» միայն շահեց

Ռացի, Ֆերնանդինյոյի, Մխիթարյանի եւ Վիլիանի նման ֆուտբոլիստների հեռանալը լուրջ փոփոխություններ առաջացրեց «Շախտյորի» խաղային սխեմայում, ասել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դարիո Սրնան՝ խոսելով ուկրաինական ակումբից հեռացած ֆուտբոլիստների մասին, որոնց թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Դա բնական է։ Սակայն վստահ էի, որ առանց նրանց ավելի ուժեղ կդառնանք։ Բոլոր մեծ ակումբները գնում եւ վաճառում են ֆուտբոլիստների։ Եթե ակումբի նախագահը եւ գլխավոր մարզիչը նման որոշում են կայացրել, դա նշանակում էր, որ այդ տրանսֆերներից «Շախտյորը» միայն կշահի»,- Սրնայի խոսքը մեջբերում է ուկրաիանական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ի ամռանը։ Գերմանիայի փոխչեմպիոնը նրա համար վճարել է 27.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում