Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունից հետո կգլխավորի հոլանդական ՊՍՎ-ն:
«Ես բանավոր պայմանավորվածություն ունեմ ՊՍՎ-ի հետ: Ինձ ասացին, որ պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է միայն իմ ստորագրությունը», - Ադվոկատի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Նախնական տվյալներով՝ 64-ամյա մասնագետը տարեկան երկու միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու հոլանդական ակումբում:
Հիշեցնենք, որ Ադվոկատը ՊՍՎ-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 1995-1998թթ.: Նրա գլխավորությամբ 1997-ին թիմը հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում