20:23  ,  25 հունվարի, 2014

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիան» դարձյալ միավորներ կորցրեց

Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ շրջանն անհաջող մեկնարկեց Դորտմունդի «Բորուսիայի» համար: Գերմանիայի առաջնության նախորդ 3 խաղերում միավորներ կորցրած դորտմունդցիները սեփական խաղադաշտում 2:2 հաշվով արավտեցին խաղն «Աուգսբուրգի» հետ:

18-րդ տուրի խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի թիմի մեկնարկային կազմում խաղաց 84 րոպե՝ հանդես գալով ենթահարձակվողի դիրքում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այնքան էլ ակտիվ չէր, իսկ «Բորուսիան» ցուցադրեց շատ անգույն ու անհետաքրքիր խաղ: Դորտմունդցիների գերմանացի կիսապաշտպան Սվեն Բեդերը գրավեց թե՛ սեփական, թե՛ մրցակցի դարպասը:

Այս տուրում միավորներ կորցրեց նաեւ երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերը», որն արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»:

Յուրգեն Կլոպի թիմը 33 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ «Բայերն» ունի 37 միավոր: Առաջատար Մյունխենի «Բավարիան» հավաքել է 47 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր 

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 2:2

Սվեն Բենդեր, 6, Նուրի Շահին, 66 – Սվեն Բենդեր, 56 (ինքնագոլ), Չի Դոն Վոն, 72

«Վոլֆսբուրգ» - «Հանովեր»՝ 1:3

Իվիցա Օլիչ, 35 – Արտյոմ Ռուդնեւ, 29, Լեոնարդո Բիտենկուր, 50, 72

«Նյուրնբերգ» - «Հոֆֆենհայմ»՝ 4:0

Տիմոտի Չենդլեր, 24, Յոսիպ Դրմիչ, 42, 70, Դանիել Գինցեկ, 49

«Շտուտգարտ» - «Մայնց»՝ 1:2

Մոհամեդ Աբդելաուի, 11 – Սինձի Օկազակի, 40, Բենեդիկտ Սալեր, 87

«Այնտրախտ» - «Հերտա»՝ 1:0

Ալեքսանդր Մայեր, 36

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 3:2

Ադմիր Մեհմեդի, 27, Ջոնաթան Շմիդ, 53, Ֆելիքս Կլաուո, 90 – Լարս Բենդեր, 5, Սիմոն Ռոլֆես, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս