12:58  ,  25 հունվարի, 2014

Արաս Օզբիլիս. Ակնկալում եմ հետաքրքիր հանդիպում Ռուսաստանի հավաքականի հետ

Ռուսաստանի հավաքականն ուժեղ մրցակից է, որի հետ հետաքրքիր կլինի ընկերական հանդիպում անցկացնել, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ խոսելով Ռուսաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։

«Հիանալի է, որ այդպիսի հանդիպում կկայանա։ Հետաքրքիր խաղ եմ ակնկալում»,- 23-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Itar Tass-ը։

Այն հարցին, թե ով է գլխավորելու Հայաստանի հավաքականն այդ խաղի ժամանակ, Օզբիլիսը պատասխանել է, որ դեռ չգիտի։

Հիշեցնենք, որ Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Կրասնոդարում։ Կիսապաշտպանը «Սպարտակի» հետ մասնակցում է ԱՄԷ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում