«Չելսի» ֆուտբոլային ակումբը եւ Ֆորմուլա-1-ի «Sauber» թիմը կնքել են ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության մեջ առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը:
Թիմերը սպորտային փորձի փոխանակում կկատարեն, նաեւ կզբաղվեն հուշանվերների վաճառքով:
«Չելսիի» լոգոն կհայտնվի «Sauber»-ի բոլիդների վրա: Կապույտ առյուծով լոգոն առաջին անգամ կներկայացվի Իսպանիայի Մեծ մրցանակի ժամանակ, մայիսի 11-ից 13-ը:
«Sauber»-ի հետ համագործակցությունը անգլիական ակումբին թույլ կտա գովազդվել Ֆորմուլա-1-ի հեռուստալսարանում, որը զգալիորեն գերազանցում է անգլիական Պրեմյեր լիգայի հեռուստալսարանը:
«Չելսիին» հատկապես հետաքրքիր է Ասիայի եւ Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ Ֆորմուլա-1-ը մեծ ժողովրդականություն է ստանում: «Sauber»-ի լոգոն կտեղադրվի Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում, հաղորդում է «Sauber»-ի պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի