10:12  ,  18 հունվարի, 2014

Էդեն Ազարը ստացավ «Փայտե գնդակը» (ֆոտո)

Հունվարի 13-ին Ցյուրիխում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո, Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներն ընտրել են իրենց թիմի ամենաարժեքավոր խաղացողին, փոխանցում է 101greatgoals.com-ը։

Անգլիական ակումբի ֆուտբոլիստները MVP են ճանաչել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ նրան հանձնել «Փայտե գնդակը»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 9 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ballon%20de%20Wood%20 %20Hazard Chelsea present teammate Eden Hazard with the...Ballon Wood!

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում