Հունվարի 13-ին Ցյուրիխում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո, Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներն ընտրել են իրենց թիմի ամենաարժեքավոր խաղացողին, փոխանցում է 101greatgoals.com-ը։
Անգլիական ակումբի ֆուտբոլիստները MVP են ճանաչել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ նրան հանձնել «Փայտե գնդակը»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 9 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում