Ֆուտբոլի Անգլիայի առաջնության աստղերը ներկա են եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուկլին» - «Ատլանտա» խաղին, որը կայացել է Լոնդոնում, փոխանցում է 101greatgoals.com-ը։
Հանդիպմանը ներկա էին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ Ջեք Ուիլշիրը եւ Սերժ Գնաբրին, ֆրասնիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, գերմանացի կիսապաշտպան Պյեր Մերտեզակերը, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպաններ Էդեն Ազարը եւ Անդրե Շյուրլեն, բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Լուիս Նանին եւ «Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
«Բրուկլինը» հաղթել է 127։110 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում