01:55  ,  16 հունվարի, 2014

Իտալիայի Գավաթ. «Նապոլին» շարժվում է առաջ, Կալյեխոնը՝ դուբլի հեղինակ

«Նապոլին» նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: «Սան Պաոլո» ստադիոնում նեապոլցիները 3։1 հաշվով հաղթեցին «Ատալանտային»։

«Նապոլիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը։ Մեկ անգամ մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն։ 

Ռաֆայել Բենիտեսի թիմը քառորդ եզրափակիչում կխաղա Հռոմի «Լացիոյի» դեմ։ 

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 3:1

Խոսե Կալյեխոն, 15, 80, Լորենցո Ինսինյե, 72 – Ջուզեպե դե Լուկա, 14

Հեռացում՝ Մարիո Յեպես, 74 («Ատալանտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում