22:52  ,  15 հունվարի, 2014

Իտալիայի Գավաթ. «Միլանը» քառորդ եզրափակիչում է

«Միլանը» նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։

1/8 եզրափակիչում Սիլվիո Բերլուսկոնիի թիմը 3։1 հաշվով հաղթեց երկրորդ դիվիզոնի ներկայացուցիչ «Սպեցիային»։ Մեկական անգամ աչքի ընկան բրազիլիացի հարձակվող Ռոբինյոն, իտալացի Ջամպաոլո Պացինին եւ ճապոնացի Կեյսուկե Հոնդան։ Այս գոլն առաջին էր Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի համար իտալական ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Ռոման», Թուրինի «Յուվենտուսը» եւ «Սիենան»։

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Սպեցիա»՝ 3։1

Ռոբինյո, 28, Ջամպաոլո Պացինի, 31, Կեյսուկե Հոնդա, 47 - Նիկոլա Ֆերարի, 91

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում