08:18  ,  30 ապրիլի, 2012

Ֆորմուլա 1-ի գեղեցկուհիները

Ֆորմուլա 1-ի կուլիսային աշխարհը տաբլոիդներում հաճախ ոչ այնքան մրցարշավորդների մասին է, որքան՝ նրանց կանանց եւ գեղեցիկ ընկերուհիների: Bild-ը երբեմն կազմակերպում է գեղեցկուհիների ստվերային «Մեծ Մրցանակի խաղարկություն»՝ ո՞ւմ ընկերուհին է ամենագեղեցիկը:

2012-ը «Ֆերրարիի» մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն դիմավորեց որպես ամուրի: 5 տարի տեւեց նրա ամուսնությունը իսպանացի երգչուհի Ռաքել դել Ռոսարիոյի հետ:

Ալոնսոն սիրահարվել էր ռուս գեղեցկուհի Կսենյա Չումիչեւային, որն ինչպես պարզվեց, սեքս-ծառայություններ է մատուցում ինտերնետային կայքերով:

24-ամյա Չումիչեւան արդարացավ, որ գողացել են իր էրոտիկ լուսանկարները՝ արված ֆրանսիական Myriam Girard բրենդի համար: Քսենյան 2006-ին դարձավ Շվեյցարիայի «փոխգեղեցկուհին»: 

«Մաքլարենցի» աշխարհի նախկին չեմպիոն Ջենսոն Բատոնը «հոլիվուդյան» չափանիշներով չափազանց տեւական կապի մեջ է Ջեսիկա Միչիբատայի հետ՝ 2 տարի: Ջեսիկան բաց չի թողնում Մեծ Մրցանակի ոչ մի խաղարկություն, Ջենսոնի հայրը՝ նույնպես: Սակայն Ջենսոնի յուրաքանչյուր հաղթանակից հետո ոգեւորված հայրը այնքան անընդհատ է համբուրում իր հարսին, որ տեւական համբույրն ընդամենը ցանկության հարց է: Մասնագետները ենթադրում են, որ հայրն այդպիսով ճանաչում է Ջեսիկայի մատուցած «ծառայությունները» Ջենսոնի հաղթանակներում: 

The Pussycat Dolls-ի ամերիկացի մեներգչուհի Նիկոլ Շերզինգերը որպես մեկ այլ «մաքլարենցի», աշխարհի նախկին չեմպիոն Լյուիս Համիլտոնի ընկերուհի, 2007-ին երիտասարդ ավտոարշավորդին ուղեկցեց փառքի մայրուղի՝ 2007-ին Համիլտոնը աշխարհի առաջնության առաջին իսկ փորձից դարձավ փոխչեմպիոն: Վիկիպեդիան մի քանի լեզուներով հատուկ էջ ունի նրա համար, Շերզինգերն ալբոմ է հրատարակել «Killer love» վերնագրով: 2011-ի հոկտեմբերին Շերզինգերը լքեց Լյուիսին, 2012-ին «Մարդիկ սեւի մեջ» կինոնկարի սիրահարները 33-ամյա Նիկոլին կտեսնեն ֆիլմի երրորդ մասում՝ կախարդուհի Լիլիի դերում: Ի դեպ, այս գրեթե սեւամորթ գեղեցկուհու մեջ նույնպես ռուսական արյուն կա, ծնողներն ապրել են Վլադիվոստոկում, իսկ նրա մեծ տատն, ի՞նչ եք կարծում, ո՞վ է՝ օսկարակիր Վուպի Գոլդբերգը, որը ծնվել է Օդեսայում: 

Կորիննա Շումախերը աշխարհի յոթակի չեմպիոնի հետ է արդեն 21 տարի: Ուղիղ 21 տարի առաջ Միխայել Շումախերը ոտք դրեց Ֆորմուլա 1-ի աշխարհ: Նրանց ծանոթացրել է Կորիննայի նախկին սիրելին՝ Ֆորմուլա 1-ի մեկ այլ մրցարշավորդ Հայնց Հարոլդ Ֆրեդցենը: Կորիննան ձիասպորտի Եվրոպայի չեմպիոն է: Մի առիթով Միխայելն ասել է. «Մենք խելագարի պես սիրում ենք միմյանց, մեր ֆինանսական դրությունը բավարար է»: Այժմ Կորիննան 43 տարեկան է, երկու երեխայի մայր, որոնց երբեք իր հետ չի տանում Մեծ մրցանակի որեւէ խաղարկության: «Ֆոտոլրագրողները նրանց կյանքը կփչացնեն, չէ՞ որ նրանք մեղավոր չեն, որ Միխայել Շումախերի զավակներն են»,-2001-ին ասել է աշխարհի յոթակի չեմպիոնը:

Ֆորմուլա 1-ի «Iceman»-ը՝ ֆինն աշխարհի նախկին չեմպիոն Կիմի Ռայկոնենը  «տիրապետում» է «ոլորտի» ամենաերկարաոտն մոդելին՝ 2001-ի «Սկանդինավիայի գեղեցկուհի» տիտղոսակիր Ջեննի Մարիա Դալման-Ռայկոնենին: Ոչ մեկին հայտնի չէ նրանց սիրո պատմությունը եւ դա Ջեննիի մեղքը չէ: Ռայկոնենն ատում է հրապարակայնությունը: Հայտնի է, որ նրանք ամուսանցել են 2004-ին:

Մամուլը դժվարանում է ենթադրել, թե Ռայկոնենի ժլատ եւ սառը ժպիտն ինչպե՞ս է արդեն 8 տարի կորզում այս կինը: Ոմանք, ի դեպ, ասում են, որ 8 տարի հետո իսկական ժամանակն է, որ Ջեննին այլեւս չժպտա նոր տիտղոսների չձգտող իր ամուսնուն, որը հակառակի պես այս տարի Մեծ մրցանակի վերջին խաղարկությունում «Լոտուսի» բոլիդով գրավել է  երկրորդ տեղը: Եվ կարծես թե առաջին տեղը սարերի ետեւում չէ:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում