Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության վետերանների առաջնությունը եւ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը:
Շարժական թիրախ մրցաձեւում հաղթեց Գագիկ Մելոյանը, օդամղիչ հրացանով` Աշոտ Մկրտչյանը, օդամղիչ ատրճանակով` Պետրոս Առաքելյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում