17:42  ,  10 հունվարի, 2014

Սոչի-2014. ՀԴԲ-ն 40 գործակալի կգործուղի Ռուսաստան

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանագության ապահովման համար Ռուսաստան կգործուղի 40 գործակալների: Նրանք կօգնեն ռուսական հատուկ ծառայություններին: Այդ մասին հայտարարել է ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին:

«Սոչիում բարդ կլինի ապահովել անվտանգությունը, քանի որ քաղաքը մոտ է գտնվում ահաբեկչական սպառնալիքի աղբյուրներին եւ անհանգիստ տարածքներին»,- Քոմիի խոսքը մեջբերում է washingtonpost-ը:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մարզական իշխանություններն աննախադեպ միջոցառումների են դիմել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի դեպքում ամերիկացի մարզիկներին անհապաղ տարհանելու համար. նախատեսված է հինգ ինքնաթիռ, յուրաքանչյուրով 200 մարզիկ տարհանելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով