Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հնդկաստանի մարզիկները չեն կարողանա հանդես գալ ազգային դրոշով եւ կներկայանան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշով, հաղորդում է AP-ն:
2012թ. դեկտեմբերին ՄՕԿ-ը որակազրկել է Հնդկաստանի ԱՕԿ-ը, քանի որ պետական մարմինները միջամտել էին կազմակեպության ղեկավարի ընտրություններին: ՄՕԿ-ը չի ճանաչում ընտրության արդյունքը եւ պահանջել էր մինչեւ Սոչիի Խաղերն անցկացնել նոր ընտրություն: Սակայն նոր ընտրությունը նշանակված է փետրվարի 9-ին, իսկ Օլիմպիական խաղերի բացումը փետրվարի 7-ին է:
ՄՕԿ-ը որոշել է օլիմպիական ուղեգիր նվաճած հնդիկ մարզիկներին ճանաչել անկախ մասնակից, օլիմպիական դրոշով:
Հնդկաստանն ունի չորս ուղեգիր սահնակային եւ դահուկային սպորտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի