00:25 10 հունվարի, 2014Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հնդկաստանի մարզիկները չեն կարողանա հանդես գալ ազգային դրոշով եւ կներկայանան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշով, հաղորդում է AP-ն:
2012թ. դեկտեմբերին ՄՕԿ-ը որակազրկել է Հնդկաստանի ԱՕԿ-ը, քանի որ պետական մարմինները միջամտել էին կազմակեպության ղեկավարի ընտրություններին: ՄՕԿ-ը չի ճանաչում ընտրության արդյունքը եւ պահանջել էր մինչեւ Սոչիի Խաղերն անցկացնել նոր ընտրություն: Սակայն նոր ընտրությունը նշանակված է փետրվարի 9-ին, իսկ Օլիմպիական խաղերի բացումը փետրվարի 7-ին է:
ՄՕԿ-ը որոշել է օլիմպիական ուղեգիր նվաճած հնդիկ մարզիկներին ճանաչել անկախ մասնակից, օլիմպիական դրոշով:
Հնդկաստանն ունի չորս ուղեգիր սահնակային եւ դահուկային սպորտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.