Դահուկային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանֆրանկո Կասպերը հայտարարել է, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում կոռուպցիայի հետեւանքով յուրացվել է 13 միլիարդ եվրո, փոխանցում է srf.ch-ն:
«Կոռուպցիան այնտեղ հիմնախնդիր է: Ռուսաստանում դա սովորական կյանք է: Անվտանգության նկատառումներով երկրպագուների տեղերը քիչ կլինեն Սոչիում: Ընդ որում, անվտանգությունը կապահովի մոտ 50 հազար ոստիկան եւ զինվորական: Պուտինը սառույցի նման սառը մարդ է: Նրա համար Սոչիի Խաղերը հեղինակության նախագիծ է»,- ասել է Կասպերը:
Հայտնի է, որ Սոչիի Խաղերի վրա Ռուսաստանի բյուջեից եւ մասնավոր աղբյուրներից հատկացվել է մոտ 50 միլիարդ եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի