19:39 9 հունվարի, 2014Դահուկային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանֆրանկո Կասպերը հայտարարել է, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում կոռուպցիայի հետեւանքով յուրացվել է 13 միլիարդ եվրո, փոխանցում է srf.ch-ն:
«Կոռուպցիան այնտեղ հիմնախնդիր է: Ռուսաստանում դա սովորական կյանք է: Անվտանգության նկատառումներով երկրպագուների տեղերը քիչ կլինեն Սոչիում: Ընդ որում, անվտանգությունը կապահովի մոտ 50 հազար ոստիկան եւ զինվորական: Պուտինը սառույցի նման սառը մարդ է: Նրա համար Սոչիի Խաղերը հեղինակության նախագիծ է»,- ասել է Կասպերը:
Հայտնի է, որ Սոչիի Խաղերի վրա Ռուսաստանի բյուջեից եւ մասնավոր աղբյուրներից հատկացվել է մոտ 50 միլիարդ եվրո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.