14:35  ,  9 հունվարի, 2014

Իսների 231 կմ/ժ արագությամբ մատուցումից հետո գնդակը հարվածել է աղջկան

Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսներն Օքլենդի մրցաշարի երկրորդ շրջանի՝ սլովակ Լուկաշ Լացկոյի հետ խաղում հերթական անգամ ցուցադրել էր իր մատուցման ուժգնությունը։ Ամերիկացու 231 կմ/ժ արագությամբ մատուցումից հետո գնդակը հարվածել է 13-ամյա աղջկա ուսին, փոխանցում է TennisWorld-ը:

«Բարեբախտաբար, այդ աղջիկը չշարժվեց տեղից։ Նա հիանալի ընդունեց հարվածը, քանի որ շատ ուժեղ մատուցում էր։ Մոտեցա նրան եւ ներողություն խնդրեցի, իսկ նա ինձ պատասխանեց. «Շատ լավ մատուցում էր»։ Չեմ կարծում, որ լուրջ վնասվածք եմ հասցրել նրան»,- ասել է 28-ամյա թենիսիստը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով