Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը, փոխանցում է IFFHS-ի կայքը։
2013-ի աշխարհի լավագույն ակումբ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, նվաճել Գերմանիայի Գավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին» երրորդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդն է, կատալոնական «Բարսելոնան» եզրափակել է լավագույն հնգյակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի 
12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի