11:52 9 հունվարի, 2014Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը, փոխանցում է IFFHS-ի կայքը։
2013-ի աշխարհի լավագույն ակումբ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, նվաճել Գերմանիայի Գավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին» երրորդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդն է, կատալոնական «Բարսելոնան» եզրափակել է լավագույն հնգյակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.