Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը:
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ թուրինցիների գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն է:
28-ամյա ֆուտբոլիստը 2008-ին Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում Իվանովիչը 36 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում եւ դարձել է հինգ գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում