14:30  ,  8 հունվարի, 2014

«Վոլֆսբուրգ» 7.5 միլիոն եվրո է առաջարկում Յուրա Մովսիսյանի համար

Գերմանական «Վոլֆսբուրգը» մտադիր է հարձակման գիծն ուժեղացնել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանի միջոցով:

News walk-ի համաձայն՝ «Վոլֆսբուրգ» 7.5 միլիոն եվրո է առաջարկում 26-ամյա Մովսիսյանին ձեռք բերելու համար:

Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Վոլֆսբուրգը» 5-րդ տեղում է: Այժմ գերմանական ակումբում խաղում են 3 հարձակվողներ՝ խորվաթ Իվիցա Օլիչը, հոլանդացի Բաս Դոստը եւ գերմանացի Շտեֆան Կուշտկեն:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո Յուրա Մովսիսյանը 12 գոլով «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News