14:30 8 հունվարի, 2014Գերմանական «Վոլֆսբուրգը» մտադիր է հարձակման գիծն ուժեղացնել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանի միջոցով:
News walk-ի համաձայն՝ «Վոլֆսբուրգ» 7.5 միլիոն եվրո է առաջարկում 26-ամյա Մովսիսյանին ձեռք բերելու համար:
Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Վոլֆսբուրգը» 5-րդ տեղում է: Այժմ գերմանական ակումբում խաղում են 3 հարձակվողներ՝ խորվաթ Իվիցա Օլիչը, հոլանդացի Բաս Դոստը եւ գերմանացի Շտեֆան Կուշտկեն:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո Յուրա Մովսիսյանը 12 գոլով «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.